Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կշահե՞ն, թե՞ կտուժեն «ֆիրդուսցիները»

Կշահե՞ն, թե՞ կտուժեն «ֆիրդուսցիները»
27.06.2017 | 09:39

«Իրատեսը» 23.06.2017 համարում անդրադարձել էր կառուցապատման աշխատանքներով պայմանավորված «Ֆիրդուս» տոնավաճառի աշխատանքի դադարեցման խնդրին և առևտրականների դժգոհություններին: «Ֆիրդուսցիներին» մասնավորապես վրդովեցնում էր այն հանգամանքը, որ ժամանակին չեն տեղեկացվել տարածքը լքելու մասին: Նպատակահարմար չեն համարում նաև առևտուրը քաղաքապետարանի առաջարկած տարածքներում շարունակելը:


«Առևտրականներից քանի՞սն են տեղափոխվել այլ տարածք, և ի՞նչ տարածք է առաջարկվել նրանց` իրենց աշխատանքը շարունակելու համար»,- մեր այս և այլ հարցերին ի պատասխան քաղաքապետարանից տեղեկացրին, որ «Ֆիրդուս» տոնավաճառի բացօթյա հատվածի առևտրականները տարածքը լքելու մասին տեղեկացվել են մոտ մեկ տարի առաջ. «Քննարկումը շարունակվել է առևտրի կազմակերպիչների հետ 2 ամիս առաջ, առևտրականներին էլ վերջին անգամ տեղեկացվել է մոտ մեկ ամիս առաջ: Տարածքը լքելու համար տրվելու է ողջամիտ ժամկետ՝ մինչև բացօթյա հատվածի առևտրականները կապահովվեն իրենց համար նախընտրելի վաճառատեղերով: Այս պահին 15 առևտրականներ արդեն տեղափոխվել են առևտրային այլ տարածք: Մայրաքաղաքում գործող 5 տոնավաճառների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի տեղափոխվողներին տրամադրեն որոշակի ժամկետով արտոնություններ»:


Պաշտոնական փաստարկներն ու բանավոր զրույցներում առևտրականների հնչեցրած մտահոգություններն այնքան էլ համահունչ չեն: Փոխհամաձայնությունից կշահե՞ն, թե՞ կտուժեն առևտրականնները, ցույց կտա ժամանակը:
Հետաքրքիր է իմանալ նաև` «Ֆիրդուս» տոնավաճառի փոխարեն ի՞նչ է կառուցվելու: Քաղաքապետարանը այս հարցի պատասխանը չունի, առաջարկում է տարածքի կառուցապատմանը վերաբերող հարցերն ուղղել ՀՀ կառավարության լիազոր մարմնին:
Հավելենք, որ գործող տոնավաճառի բացօթյա հատվածում առևտուր է իրականացնում 70-80 «ֆիրդուսցի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ